has gloss | hye: Սոհեմոս, Հայոց թագավոր 144-161–ին և 164-186–ին։ Հայոց գահը ստավել է Անտոնինոս Պիոսից՝ հաջորդելով գահընկեց Վաղարշ Ա–ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագիր 64-ի խախտում, 161 թ–ին Անտոնինոս Պիոսի մահից հետո պարթևական զորքերը մտել են Հայաստան, տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել Բակուր Ա Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։ 163–ի ամռանը հռոմեական լեգիոները՝ Ստատիոս Պրիսկոսի հրամանատարությամբ, ներխուժել են Հայաստան, ավերել Արտաշատը և ձերբակալել Բագուր Ա–ին։ Մարկոս Ավրելիոս կայսրը (161-180) փորձել է Հայաստանը վերածել հռոմեական նահանգի, բայց հայ իշխան Տրդատի գլխավորությամբ բռնկված ապստամբությունը ստիպել է Մեծ Հայքը ճանաչել «դաշնակից» թագավորություն։ 164–ին Հայոց գահը վերստին հանձնվել է Սոհեմոսին, որն ավերված Արտաշատի փոխարեն մայրաքաղաք է հռչակել Վաղարշապատը։ Սոհեմոսը հովանավորել է հելլենիստական մշակութը, իր արքունիքում ապաստան տվել բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին, որը, ինչպես ենթադրվում է, այստեղ է «Բաբելոնականք»... |